Բեսենթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ից դուրս գալու մտադրություն չունի
Միացյալ Նահանգները ՆԱՏՕ-ից դուրս գալու ծրագրեր չունի․ այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը՝ մեկնաբանելով երկրի հարաբերությունների վատթարացումը դաշինքի հետ՝ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Գրենլանդիան բռնագրավելու սպառնալիքների ֆոնին։
Բեսենթը NBC-ի եթերում բացատրել է, որ, չնայած ԱՄՆ-ն կմնա Հյուսիսատլանտյան դաշինքի մաս, Թրամփի վարչակազմը ձգտում է խուսափել երկիրը նոր պատերազմի մեջ ներքաշելուց։
Նա նաև ընդգծել է, որ Վաշինգտոնը մտադիր չէ Արևմտյան կիսագնդի անվտանգության պատասխանատվությունը տեղափոխել ուրիշների վրա։
Հունվարի 18-ին ՆԱՏՕ-ի ութ երկրներ՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Դանիան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան և Շվեդիան, համատեղ հայտարարություն են տարածել՝ ի պատասխան Գրենլանդիայի նկատմամբ առևտրային մաքսատուրքեր սահմանելու Թրամփի սպառնալիքների, որում նշվում է, որ ԵՄ երկրները հանձնառու են Արկտիկայում անվտանգության ամրապնդմանը, և որ Դանիայի գլխավորությամբ իրենց դաշնակիցների հետ համատեղ անցկացվող «Arctic Endurance» զորավարժությունները բավարարում են այս կարիքը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում