Իսպանիայի հարավում տեղի ունեցած գնացքի վթարի հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել
Իսպանիայի հարավում երկու արագընթաց գնացքների բախման հետևանքով առնվազն 21 մարդ է զոհվել, գրում է BBC-ին։ Վթարի պատճառն անհայտ է, բայց մասնագետներն այն արդեն արտասովոր են անվանում. գնացքները ռելսերից դուրս են եկել վերջերս վերանորոգված երկաթուղու ուղիղ հատվածում։
Գնացքի վթարը տեղի է ունեցել կիրակի օրը՝ տեղական ժամանակով ժամը 19:45-ին, հարավային Իսպանիայում` Անդալուսիայի Ադամուզ քաղաքի մոտ։ Իսպանական երկաթուղային ցանցի օպերատոր Ադիֆի տվյալներով՝ Մալագայից Մադրիդ ուղևորվող Iryo արագընթաց ուղևորատար գնացքը դուրս է եկել գծերից և հատել հարակից գծերը։ Այնուհետև գնացքը բախվել է Մադրիդից Ուելվա ուղևորվող հանդիպակաց գնացքին։
Զոհերի ճշգրիտ թիվը չի հայտարարվել, բայց Իսպանիայի տրանսպորտի նախարար Օսկար Պուենտեի խոսքով՝ ավելի քան 30 մարդ ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Անդալուսիայի արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ բախման հետևանքով վիրավորվել է առնվազն 73 մարդ։ Զոհերի ընդհանուր թիվը կարող է ավելի մեծ լինել. փրկարարները զգուշացրել են, որ հնարավոր է, որ մի քանի մարդ մնացել է վնասված վագոններում։
Ըստ Պուենտեի, ինչպես մեջբերել է El Pais-ը, գնացքի ռելսերից դուրս գալը «չափազանց տարօրինակ» է թվում, քանի որ գնացքը ռելսերից դուրս է եկել երկաթուղու ուղիղ հատվածում, որը վերանորոգվել էր անցյալ տարվա մայիսին։ Վերանորոգման վրա ծախսվել էր մոտ 700 միլիոն եվրո։ Պուենտեն հավելել է, որ գնացքը նույնպես նոր էր։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում