Սիրիայի առաջնորդը չեղարկել է այցը Գերմանիա
Սիրիական կողմը հետաձգել է Սիրիայի առաջնորդ Ահմեդ ալ-Շարայի աշխատանքային այցը, հայտարարել է Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունը։
Սիրիական նոր առաջնորդը Բեռլինում պետք է հանդիպեր Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և կանցլեր Ֆրիդրիխ Մերցի, ինչպես նաև գերմանական քաղաքական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ։ DW-ի փոխանցմամբ՝ բանակցությունների հիմնական թեման սիրիացի փախստականների հայրենիք վերադարձն էր։ NTV-ի տվյալներով՝ այցի չեղարկման պատճառը կարող էր լինել Սիրիայում լարված մարտերը։
Ալ-Շարաայի ժամանմանը հիմնականում դեմ էին Սիրիայից Գերմանիայում գտնվող այն փախստականները, որոնք ներկայացնում են սիրիական կրոնական և էթնիկ փոքրամասնությունները: Նրանք փախել են երկրից՝ ալ-Շարաայի ղեկավարությամբ իշխանության եկած արմատական իսլամիստների կողմից հետապնդումների պատճառով: Այդ փոքրամասնությունների թվում են քրիստոնյաները, եզդիները, դրուզները, քրդերը և ալավիները: Քրդերը հատկապես քննադատել են ալ-Շարաային Հալեպի նահանգում կառավարական ուժերի և Ներքին գործերի նախարարության կողմից քրդական աշխարհազորայինների դեմ ներկայումս իրականացվող ռազմական գործողության համար:


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում