ԱՄՆ-ն գաղտնի փորձել է տեղեկություններ ստանալ Գրենլանդիայում գտնվող ռազմական օբյեկտների մասին
ԱՄՆ-ն գաղտնի փորձել է տեղեկություններ ստանալ Գրենլանդիայում գտնվող ռազմական օբյեկտների մասին։ Դանիական «Բերլինգսկե» թերթի տվյալներով՝ 2025 թվականին Միացյալ Նահանգները՝ ոչ պաշտոնապես և առանց Կոպենհագենի մասնակցության, շրջանցելով Արտաքին գործերի նախարարության, Պաշտպանության նախարարության և Դանիայի ռազմական ղեկավարության սովորական ուղիները՝ փորձել է տեղեկություններ հավաքել Գրենլանդիայում ենթակառուցվածքների, այդ թվում՝ կարևորագույն ռազմական ենթակառուցվածքների մասին։
Թերթի տվյալներով՝ ԱՄՆ պաշտոնյաները փորձել են ճնշում գործադրել Գրենլանդիայում գտնվող իրենց դանիացի գործընկերների վրա՝ կղզում գտնվող ռազմական օբյեկտների, նավահանգիստների և ավիաբազաների մասին տեղեկություններ բացահայտելու համար։ Սա հաստատվում է «Բերլինգսկե»-ի կողմից երկրի Պաշտպանության նախարարությունից ազգային անվտանգության նկատառումներից ելնելով խիստ խմբագրված տարբերակներով ստացված փաստաթղթերով։
Այսպիսով, թերթը եզրակացնում է, որ ԱՄՆ-ն փորձել է տեղեկություններ հավաքել, որոնք կարող են կարևոր նշանակություն ունենալ Գրենլանդիայի հնարավոր ամերիկյան հարձակման կամ ներխուժման պլանավորման համար։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից