Ինձ վրա հույս մի դրեք, ես չեմ պատրաստվում նկարահանվել սերիալներում
Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է «արքայական» ակումբ իր հնարավոր վերադարձի վերաբերյալ շրջանառվող լուրերը՝ դրանք համեմատելով հեռուստասերիալների, այսպես կոչված «օճառային օպերաների», հետ։
«Վերջ տվեք ինձ ներքաշել այդ «օճառային օպերաների» մեջ։ Կան մի քանի լավ սերիալներ, սակայն դրանք շատ երկար են ձգվում։ Բավական է բաց թողնել մեկ կամ երկու սերիա, և այլևս չես կարողանում հետևել սյուժեին։ Ինձ վրա հույս մի դրեք, ես չեմ պատրաստվում նկարահանվել սերիալներում»,- պորտուգալացի մասնագետի խոսքերն է մեջբերում Sport TV Portugal-ը։
Հիշեցնենք, որ Մոուրինյուն մադրիդյան գրանդը գլխավորել է 2010-ից 2013 թվականներին։ Նրա ղեկավարությամբ «սերուցքայինները» դարձել են Իսպանիայի չեմպիոն, ինչպես նաև նվաճել երկրի Գավաթն ու Սուպերգավաթը։
Նշենք, որ սեպտեմբերից մասնագետը զբաղեցնում է «Բենֆիկայի» գլխավոր մարզչի պաշտոնը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից