ԱՄՆ Սենատում դեմոկրատները մտադիր են օրինագիծ ներկայացնել՝ Դանիայի և մի քանի այլ եվրոպական երկրների նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած նոր մաքսատուրքերը արգելափակելու համար, նշված է Սենատի դեմոկրատ փոքրամասնության առաջնորդ Չակ Շումերի հունվարի 17-ին հրապարակված գրավոր հայտարարության մեջ։
«Դոնալդ Թրամփի անխոհեմ մաքսատուրքերն արդեն բարձրացրել են գները և վնասել մեր տնտեսությունը, և հիմա նա ավելի է վատթարացնում իրավիճակը», - ասել է Շումերը, հավելելով, որ մաքսատուրքեր են սահմանվելու ԱՄՆ ամենամոտ դաշնակիցների նկատմամբ՝ «Գրենլանդիան զավթելու Թրամփի անիրատեսական ծրագրի համար»։
«Դեմոկրատ սենատորները կներկայացնեն օրենսդրություն՝ այս մաքսատուրքերը արգելափակելու համար, քանի դեռ դրանք ավելի մեծ վնաս չեն հասցրել ամերիկյան տնտեսությանը և Եվրոպայում մեր դաշնակիցներին », — ընդգծել է Շումերը։
Հունվարի 17-ին Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում գրել էր, որ Միացյալ Նահանգները 10% մաքսատուրք կսահմանի Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Դանիայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի և Շվեդիայի նկատմամբ, որը կմնա ուժի մեջ մինչև կողմերը Գրենլանդիայի հարցում համաձայնության գան:
Այս որոշումն ուժի մեջ կմտնի փետրվարի 1-ից, իսկ հունիսի 1-ին մաքսատուրքի դրույքաչափը կաճի մինչև 25%:
ԱՄՆ նախագահը քննադատել էր Գրենլանդիա զինված ուժեր ուղարկելու Եվրոպական երկրների մտադրությունը՝ այն անվանելով «շատ վտանգավոր խաղ»:
Թրամփը նաև հայտարարել էր, որ Գրենլանդիան ԱՄՆ-ին անհրաժեշտ է ազգային անվտանգությունն ամրապնդելու և ամերիկյան «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի արդյունավետ տեղակայման համար։
Գրենլանդիան Դանիայի կազմում ինքնավար տարածք է: 1951 թվականին Վաշինգտոնը և Կոպենհագենը, ՆԱՏՕ-ում իրենց դաշինքային պարտավորություններից բացի, ստորագրել են Գրենլանդիայի պաշտպանության մասին պայմանագիր: Դրա համաձայն՝ Միացյալ Նահանգները պարտավորվել է պաշտպանել կղզին հնարավոր ագրեսիայից:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում