ԱՄՆ նախագահը խոստացել է դատի տալ CBS-ին, եթե նրա հարցազրույցը հրապարակվի կտրված տարբերակով
Սպիտակ տունը սպառնացել է դատական հայց ներկայացնել CBS-ի դեմ, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ 13 րոպեանոց հարցազրույցը չհրապարակվի ամբողջությամբ, հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթի և CBS-ի հաղորդավար Թոնի Դոկուպիլի միջև զրույցի ձայնագրությանը։
Հրատարակության տվյալներով՝ CBS Evening News-ի հաղորդավար Թոնի Դոկուպիլի հետ հարցազրույց ձայնագրելուց հետո Լևիթը մոտեցել է լրագրողին և նրա գործընկերներին՝ նախագահի ուղերձը փոխանցելու համար։
«Նա ասել, որ համոզվեք, որ չեք կտրում ձայնագրությունը, համոզվեք, որ հարցազրույցը հրապարակվում է ամբողջությամբ», - Լևիթը փոխանցել է Թրամփի խոսքերը։
Նա նաև նշել է, որ ԱՄՆ նախագահը խոստացել էր դատի տալ հեռուստաալիքին, եթե խնդրանքը չկատարվի։ Դոկուպիլն իր հերթին ընդգծել է, որ ինքն ու իր թիմն ի սկզբանե մտադիր էին հրապարակել հարցազրույցն ամբողջությամբ։
Հիշեցնենք, որ 2025 թվականի դեկտեմբերին Դոնալդ Թրամփը դատի է տվել բրիտանական BBC հեռարձակող կորպորացիային՝ մեղադրելով նրան զրպարտության մեջ և պահանջելով 5 միլիարդ դոլար փոխհատուցում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից