Ուկրաինան ստիպված կլինի «ցավոտ զիջումների» գնալ. Չեխիայի նախագահ
Չեխիայի նախագահ Պետր Պավելը կարծում է, որ Ուկրաինան ստիպված կլինի «ցավոտ զիջումների» գնալ ռուս-ուկրաինական պատերազմն ավարտելու համար։ Նա նման հայտարարություն է արել իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ Կիևում հանդիպման ժամանակ, հաղորդում է «Европейская правда»-ն։
Չեխիայի նախագահը խոստովանել է, որ առանց Միացյալ Նահանգների Ուկրաինայում պատերազմի կարգավորում չի լինի։ «Եվրոպայի համար ցավալի է, որ այդուհանդերձ Միացյալ Նահանգները դեռևս առանցքային դեր է խաղում։ Սակայն դա չի նշանակում, որ Եվրոպան և եվրոպական երկրները պետք է մի կողմ քաշվեն այդ ջանքերից»,- նշել է նա։
Միևնույն ժամանակ, նա շեշտել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հնարավոր խաղաղության համաձայնագրի հարցում Կիևը ստիպված կլինի «մի շարք ցավոտ զիջումների» գնալ։ «Ըստ իս, այնտեղ կան մի շարք ցավոտ զիջումներ, որոնք Ուկրաինան պետք է անի և պատրաստ է անել, եթե դա հանգեցնի խաղաղության»,- ասել է Չեխիայի նախագահը։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում