Թրամփը կարող է հայտարարել մարդկության պատմության ամենաաղմկահարույց բացահայտման մասին. Daily Star
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է հանդես գալ հայտարարությամբ, որը, ըստ որոշ աղբյուրների, կարող է դառնալ մարդկության պատմության ամենակարևորներից մեկը։ Այդ մասին գրում է Daily Star-ը՝ հղում անելով վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Մարկ Քրիստոֆեր Լիին։
Նրա խոսքով՝ Թրամփը պատրաստվում է հայտարարել, որ մարդիկ առաջին անգամ հաստատված կապ են հաստատել այլմոլորակայինների հետ։ Ըստ հրապարակման՝ այս հայտարարությունը կարող է հնչել 2026 թվականի ամռանը՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում։ Լին պնդում է, որ Թրամփն արդեն գրել է այդ ելույթի տեքստը, որը, նրա ձևակերպմամբ, «կփոխի մարդկությունը ընդմիշտ»։
Daily Star-ը նաև ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ հնարավոր հայտարարությունը կհամընկնի Ռոզուելի միջադեպի 79-ամյակի հետ, երբ ԱՄՆ բանակը պաշտոնապես հայտարարել էր «թռչող սկավառակի» հայտնաբերման մասին Նյու Մեքսիկո նահանգում։ Թեև պաշտոնական հաստատումներ առայժմ չկան, թեման արդեն լայն արձագանք է ստացել արևմտյան լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում