Ուկրաինայում միջուկային վթարի հավանականությունը ավելի բարձր է, քան միջուկային զենքի կիրառման ռիսկը
Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների պայմաններում միջուկային վթարի հավանականությունը ավելի բարձր է, քան միջուկային զենքի կիրառման ռիսկը։ Այդ մասին RTVE հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։
Նրա խոսքով՝ տվյալ հակամարտության շրջանակում միջուկային զենքի կիրառման հավանականությունը ներկայումս համեմատաբար ցածր է, մինչդեռ միջուկային օբյեկտների անվտանգության հետ կապված վտանգները մնում են լուրջ։ «Այս պահին մեզ ավելի շատ մտահոգում է միջուկային վթարի հնարավորությունը, քան հենց միջուկային զենքի կիրառումը», — նշել է Գրոսսին։
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հատկապես ուշադրություն է հրավիրել Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակի վրա՝ այն բնութագրելով որպես ծայրահեղ անկայուն։ Նրա գնահատմամբ՝ վտանգը պայմանավորված է ոչ միայն կայանի ուղղակի հարվածի հավանականությամբ, այլև էլեկտրահաղորդման գծերի հնարավոր վնասմամբ, ինչը կարող է խաթարել սառեցման համակարգերի աշխատանքը և հանգեցնել ծանր միջուկային վթարի։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում