Ապրիլի 27-29 Երևանում կկայանա FINTECH360 միջազգային համաժողովը
Այս տարի FINTECH360 միջազգային համաժողովը Երևանում կանցկացվի ապրիլի 27-29-ը: Նախատեսվում է, որ տարբեր երկրներից Հայաստան կժամանեն առաջատար բանկերի, ֆինտեխ և ՏՏ ընկերությունների, ստարտափների, վճարային համակարգերի ավելի քան 500 ներկայացուցիչներ: Մասնակիցները կքննարկեն ֆինանսական ծառայություններում նորարար տեխնոլոգիաների կիրառումը և թվային տնտեսության ապագան:
FINTECH360-ը միջազգային փորձի փոխանակման և ֆինտեխ էկոհամակարգի զարգացման լավագույն հարթակներից մեկն է: Այն հնարավորություն է տալիս քննարկելու բանկային ծառայությունների թվային զարգացման հիմնական միտումները, հաստատելու նոր ռազմավարական գործընկերություններ և ընդլայնելու մասնագիտական ցանցը:
Համաժողովի գործարար ծրագիրը ներառում է արհեստական բանականության կիրառումը բանկային ոլորտում, ավտոմատացման բազմագործակալային համակարգերը, կենսաչափական նույնականացումը, ինչպես նաև էլեկտրոնային առևտրի միտումները: Կքննարկվեն նաև տվյալների պաշտպանության, իրական ակտիվների տոկենիզացիայի, կրիպտոարժույթների և բլոկչեյն տեխնոլոգիաների ներդրման թեմաները։
Համաժողովը տեղի կունենա Seven Visions Resort & Places,The Dvin համալիրում:
FINTECH360-ի՝ արտերկրից ժամանած մասնակիցները հնարավորություն կունենան նաև ծանոթանալու Հայաստանի հարուստ պատմությանն ու մշակույթին:
Համաժողովի ամբողջական ծրագիրը և գրանցումը հասանելի է https://fintech360.io/eng կայքում:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից