Ինչպես կառավարությունը Կասկադի վերակառուցման ծրագիրը հանձնեց սնանկացած գործարարի․ Ազատություն
Հայաստանի կառավարությունն ու քաղաքապետարանը Երևանի սիմվոլիկ ու ամենաթանկ հատվածներից մեկի՝ Կասկադի վերնամասի վերակառուցման ներդրումային ծրագիրը վստահել են մի կոնսորցիումի, որի ներդրողներից մեկը 4 տարի առաջ դատարանով սնանկ է ճանաչվել, բացի այդ տարբեր տարիներ դատական գործընթացների մեջ է հայտնվել ինտերնետային ծառայությունների համար չվճարած գումարի, չկատարած վարկային պարտավորությունների պատճառով, գրում է Ազատությունը։
Կասկադի վերակառուցման մրցույթը հաղթել է «Ջի թի բի դիվելոփմենթ» ընկերությունը, որի սեփականատերը Գրիգոր Տեր-Ղազարյանն է՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի եղբոր փեսան։ «Ջի թի բի դիվելոփմենթը» ծրագիրն իրականացնելու համար կոնսորցիում է ստեղծել ԱՄՆ-ում գրանցված երկու բեռնափոխադրող ընկերությունների, ինչպես նաև նորաստեղծ «Ռեալ ջի» և «Ջի թի բի դիվելոփմենթ» ընկերությունների հետ։ Վերջին երկուսի հիմնադիրն ու սեփականատերը կրկին Տեր-Ղազարյանն է։
Կասկադի վերակառուցման մրցույթի պայմաններում քաղաքապետարանը սահմանել էր, որ մրցույթի մասնակիցը վերջին 7 տարում պետք է կառուցապատած լիներ առնվազն 30 հազար քառակուսի մետր, ներկայացներ դա հավաստող փաստաթղթեր։ Մյուս հիմնական պայմանն այն է, որ մրցույթի մասնակցի վերջին երեք տարվա համախառն շրջանառությունը չպետք է պակաս լիներ 20 միլիարդ դրամից։
Կառավարության կողմից հաստատված և Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող Կասկադի վերին հատվածի վերակառուցման ծրագրով նախատեսվում է, որ տարածքի շուրջ 7 հեկտար հողերը կօտարվեն «Ջի թի բի դիվելոփմենթ» ընկերությանը՝ 10.5 միլիարդ դրամով, բացի այդ ընկերությունը պարտավորվել է ավելի քան 20 միլիարդի ներդրումներ կատարել տարածքի կառուցապատման ու զարգացման համար։ Կողմերը ընդհանուր ծրագիրը գնահատել են 70 միլիոն դոլար։ «Ջի թի բի դիվելոփմենթ»-ը նաև պարտավորվել է 1000 հոգու համար նախատեսված համերգասրահ ու թանգարան կառուցել տարածքում ու հանձնել այն քաղաքապետարանին։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից