636 էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցների հայտարարատուները կարող են հետ ստանալ 2025-ին վճարած մաքսատուրքի գումարը. ՊԵԿ
636 էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցների հայտարարատուները կարող են հետ ստանալ 2025 թ․ վճարված մաքսատուրքի գումարը: Այդ մասին հայտնում են ՊԵԿ-ից: «Համապատասխան տրանսպորտային միջոցների ցանկը Պետական եկամուտների կոմիտեն արդեն հրապարակել է՝ https://src.am/am/getNews/1340/:
Մաքսատուրքի գումարները հետ ստանալու համար դիմումն անհրաժեշտ է ուղարկել [email protected] հասցեին՝ մինչև այս տարվա հունվարի 31-ը ներառյալ։ Դիմում կարող է ներկայացնել միայն հայտարարատուն՝ նշելով իրեն պատկանող բանկային հաշվեհամարը։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ 2026 թվականի փետրվարի 1-ի դրությամբ չներկայացված դիմումների քանակի հիման վրա Կոմիտեն կհրապարակի նոր ցանկ, որում չեն ընդգրկվի արդեն իսկ հրապարակված տրանսպորտային միջոցները։ Այսինքն՝ սահմանված 636-ից, պայմանականորեն, 100 դիմում չներկայացնելու դեպքում կհրապարակվի 100 նոր տրանսպորտային միջոցների ցանկ՝ պահպանելով ժամանակագրական հերթականությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից