Մոսկվայի շահերը Հայաստանին չեն հետաքրքրում. Զատուլին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար կարեւոր է, որ Ռուսաստանը ներգրավվի Հայաստանից մինչեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի սահմաններ երկաթուղային հատվածների վերականգնման գործում, որոնք այնուհետեւ կմիանան «Թրամփի երթուղուն», որպեսզի քննադատության դեպքում սլաքներն ուղղվեն Ռուսաստանի դեմ, կարծում է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։
Հայաստանը դիմել է Ռուսաստանին՝ Հայաստանից մինչեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի սահմաններ երկաթուղային հատվածների վերականգնման հարցով։ Այս մասին հայտնել է երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 15-ին։ Նրա խոսքով՝ ինքն արդեն քննարկել է այս հարցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ինչպես նաեւ երկու երկրների կառավարությունների մակարդակով։
«Մենք խոսում ենք Ադրբեջանին եւ Թուրքիային հարակից տարածքների մասին։ Փաշինյանը ցանկանում է Ռուսաստանին ներքաշել այս աշխատանքի մեջ, որպեսզի հետո կարողանա ամենուրեք պնդել, որ Ռուսաստանը ներգրավված է։ Կոպիտ ասած՝ նա ցանկանում է սլաքներն ուղղել Ռուսաստանի դեմ։ Սա մոտավորապես նույնն է, ինչ տեղի ունեցավ մեր խաղաղապահ զորախմբի հետ, որը սկզբում հրավիրվեց Ղարաբաղ, բայց հետո նրա ներկայությունը գործնականում անտեսվեց։ Մենք պարզապես պետք է հասկանանք, որ Փաշինյանը չի գործում մեր շահերից ելնելով. նա խաղադրույք է կատարում Արեւմուտքի հետ դաշինքի եւ բարեկամության վրա։ Նրա առաջարկները պետք է բազմիցս վերլուծվեն՝ համոզվելու համար, որ թաքնված աստառ չկա»,- հայտնել է պատգամավորը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից