Շվեյցարիայում հայտնաբերվել է մոտ 2000 տարվա հռոմեական համալիր
Գիտնականները կարևոր հնագիտական հայտնագործություն են կատարել Շվեյցարիայի կենտրոնական մասում՝ Ցուգ կանտոնում. Խամ-Օբերվիլ գյուղի խճաքարի հանքում հայտնաբերվել է մոտ 2000 տարեկան լավ պահպանված հռոմեական քարե պատ, հաղորդում է Popular Mechanics-ը։
Այս պատը զբաղեցնում է առնվազն 500 քառակուսի մետր տարածք և հին հռոմեական շենքերի ավելի մեծ համալիրի՝ հնարավոր է՝ առանձնատան կամ տաճարի մաս է կազմում, որը գտնվում է բլրի վրա՝ գեղատեսիլ տեսարանով։
Պատից բացի, հնագետները հայտնաբերել են բազմաթիվ արտեֆակտներ, այդ թվում՝ երկաթե մեխեր, խոհանոցային պարագաներ, ապակե անոթներ, ամֆորաներ և մետաղադրամներ։ Գտածոների թվում է Հուլիոս Կեսարի ժամանակներից մի դինար, որը վկայում է այս տարածքի բնակիչների զարգացած առևտրային կապերի և բարգավաճ կենսակերպի մասին։
Հետազոտողները նշում են, որ այս վայրում այլ բնակավայրեր գոյություն են ունեցել նույնիսկ հռոմեական ժամանակաշրջանից առաջ. կան բրոնզի դարի հետքեր և կելտերի հետ կապված գտածոներ։
Պեղումները շարունակվում են, և գիտնականները հույս ունեն, որ հետագա հետազոտությունները կօգնեն ավելի լավ հասկանալ հռոմեական ներկայության մասշտաբները և այն մարդկանց կենսակերպը, ովքեր ապրել են Եվրոպայի այս հատվածում գրեթե 2000 տարի առաջ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից