Գերմանիան անցյալ տարվա վերջին օրենք ընդունեց, որը վերականգնում էր զինվորական ծառայությունը
Բունդեսվերն առաջին հարցաթերթիկները ուղարկում է 18 տարեկաններին՝ Գերմանիայի նոր զինվորական ծառայության ծրագրի շրջանակում լրացնելու համար, հաղորդում է dpa-ն։ Փաստաթղթերը պարունակող նամակները փաթեթավորված են և նախատեսված է ուղարկել հինգշաբթի, գործակալությանը հաստատել է նախարարության մամուլի խոսնակը։
Ամիսներ տևած քննարկումներից հետո կանցլեր Ֆրիդրիխ Մերցի վարչակազմն անցյալ տարվա վերջին օրենք ընդունեց, որը վերականգնում էր զինվորական ծառայությունը՝ սկզբնական փուլում կամավոր հիմունքներով՝ զորքերի թվաքանակը մեծացնելու նպատակով։
Տղամարդիկ օրենքով պարտավոր են լրացնել հարցաթերթիկը, իսկ կանայք այն լրացնում են կամավոր։
Նամակները պարունակում են QR կոդ առցանց հարցաթերթիկի համար, ինչպես նաև գրքույկ և իրավական տեղեկատվություն։ Առաջին կամավորները, ինչպես սպասվում է, կսկսեն իրենց աշխատանքը առաջիկա ամիսներին: Հունվարի 1-ին ուժի մեջ մտած նոր զինվորական ծառայության մասին օրենքը Ռուսաստանից բխող սպառնալիքի պատասխանն է, քանի որ Գերմանիան հետ է մնում ՆԱՏՕ-ի իր հավաքագրման նպատակներից: Այդ ծրագիրը նախատեսված է զորքերի թիվը 180 հազարից հասցնել 260 հազարի, իսկ լրացուցիչ պահեստազորային ուժերի թիվը, ըստ կանխատեսումների, կհասնի 200 հազարի:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում