Ռիհաննան պատրաստվում է մեծ վերադարձի երաժշտական ասպարեզ
Գրեթե մեկ տասնամյակ անց Ռիհաննան պատրաստվում է վերադառնալ բեմ։ 37-ամյա երգչուհին, որը 2016 թվականից ի վեր ալբոմ չի թողարկել, պլանավորում է Մեծ Բրիտանիայում նոր մարզադաշտային շրջագայություն, հաղորդում է The Sun-ը։
Աղբյուրը նշել է, որ «Ռիհաննան անհամբեր սպասում է բեմ վերադառնալուն»։ «Նա ստիպված էր չեղարկել իր լոնդոնյան համերգները անցյալ ամռանը հղիության պատճառով, բայց դա նրա օգտին ստացվեց։ Այս ամիս նա նշում է իր Anti ալբոմի 10-ամյակը, որը համընկնում է նրա վերջին շրջագայության 10-ամյակի հետ. դա մեծ նշանակություն ունի նրա և իր թիմի համար»։
Երկրպագուները արդեն իսկ երգչուհուն ողողել են նոր ալբոմ խնդրելու մեկնաբանություններով. «Աղջիկ, մեզ քեզանից միայն նոր ալբոմ է պետք», «@badgalriri մենք քվեարկում ենք թեժ երաժշտության և միաժամանակ շրջագայության օգտին», «Մենք անհամբեր սպասում ենք քեզ կրկին բեմում տեսնելուն»։
Ռիհաննան շուտով պաշտոնապես կհայտարարի իր շրջագայության ամսաթվերի մասին, և բոլոր տվյալներով, շոուները կլինեն մեծածավալ և տպավորիչ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից