Lenta.ru-ն անդրադարձել է Փաշինյանի՝ Ռուսաստանին ուղղված երկաթուղային հարցին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Երևանը դիմել է Մոսկվային՝ Հայաստանի տարածքով անցնող Թուրքիայի և Ադրբեջանի միջև երկաթուղու վերականգնման հարցով։ Այդ մասին նա հայտարարել է ՏԱՍՍ-ին՝ նշելով, որ թեման քննարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Փաշինյանի խոսքով՝ հարցը քննարկվել է նաև փոխվարչապետերի մակարդակով, և հայկական կողմը կարևոր է համարում գործընթացի արագ առաջընթացը։ «Ճիշտ ժամանակը հիմա է, և մեր ցանկությունն է, որ դա իրականացվի հենց հիմա։ Ընթանում են գործընթացներ, որոնց մասին դուք տեղեկացված կլինեք, և մենք մեր ռուս գործընկերներին խնդրում ենք որոշում ընդունել այս հարցով հնարավորինս արագ», — ասել է վարչապետը։
Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է բացել հաղորդակցությունները Ադրբեջանի հիմնական տարածքի և նրա էքսկլավի՝ Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև։ Նրա խոսքով՝ Երևանն ու Բաքուն պետք է դուրս գան հակամարտության տրամաբանությունից և անցնեն խաղաղ, նորմալ հարաբերությունների ու մտածողության։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից