Վենեսուելայի իշխանությունն ու ընդդիմությունը մրցում են Թրամփի համակրանքի համար՝ գրում է El País-ը
Վենեսուելայի ժամանակավոր ղեկավար Դելսի Ռոդրիգեսը և ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն պայքարում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությունն ու համակրանքը ձեռք բերելու համար։ Այդ մասին գրում է իսպանական El País-ը՝ նշելով, որ երկրի գլխավոր քաղաքական դերակատարները փորձում են համոզել Թրամփին, թե հենց իրենք են առավել հարմար անցումային շրջանի ղեկավարի դերում։
Պարբերականի տվյալներով՝ Մաչադոն հունվարի 15-ին Վաշինգտոնում աշխատանքային ճաշ է նախատեսում Թրամփի հետ։ Միաժամանակ ԱՄՆ-ում գտնվում է Վենեսուելայի նախագահի վստահելի դիվանագետներից մեկը՝ Ֆելիքս Պլասենսիան, որը զբաղված է ամերիկյան վարչակազմի հետ կապերի ամրապնդմամբ։ Նշվում է, որ հենց նա է առանցքային դեր խաղացել այն հարցում, որ վենեսուելական իշխանությունները մի քանի ժամով առաջ անցնեն ընդդիմությունից և կազմակերպեն Թրամփի ու Ռոդրիգեսի հեռախոսազրույցը։
El País-ը գրում է, որ Մաչադոն նույնպես փորձում է չզիջել մրցակցին և Թրամփի հետ շփման ընթացքում անգամ առաջարկել է «կիսվել» իր Նոբելյան խաղաղության մրցանակով։ Ավելի վաղ CNN-ը հայտնել էր, որ Թրամփի վարչակազմի կարճաժամկետ նպատակը Վենեսուելայում նավթի հոսքերը փակելն է ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական մրցակիցների՝ Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի և Կուբայի համար՝ ապահովելով, որ երկրում առկա նավթը մնա Վենեսուելայի տարածքում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում