Ամեն ինչ արել ենք և կշարունակենք անել ԻԻՀ՝ մեզ համար բարեկամական և եղբայրական երկրի բոլոր մտահոգությունները փարատելու համար. Փաշինյան
Իրանի Իսլամական Հանարապետությունից հնչող հայտարարությունների նկատմամբ մենք շատ ուշադիր ենք և ամեն ինչ արել ենք և կշարունակենք անել ԻԻՀ՝ մեզ համար բարեկամական և եղբայրական երկրի բոլոր մտահոգությունները փարատելու համար: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Իրանի դեսպանի հնչեցրած մտահոգություններին:
Խոսելով ԻԻՀ դեսպանության առջև իրականացվող բողոքի ակցիաների վերաբերյալ հնչած հայտարարության մասին՝ վարչապետն ասաց. «Դուք տեղյակ եք, որ ընդհանրապես 2018-ից հետո Հայաստանում ոչ մի տեղ հանրահավաք չի արգելվել, և մենք չենք կարող առանձին վերցրած մի դեպքում այլ կերպ վարվել: Այլ բան, որ ԻԻՀ, որևէ այլ դեսպանատան աշխատանքի ուշադիր կհետևենք, այդ թվում՝ մտահոգություններին՝ կապված իրավիճակի հետ, և մեր ժողովրդավարության սկզբունքի շրջանակներում բոլոր միջոցները կձեռնարկենք, որպեսզի բարեկամական ԻԻՀ-ի դեսպանատան գործունեության հետ կապված որևէ խնդիր չառաջանա, և ընդհակառակը, այն մարդիկ, ովքեր օրենքի գիծը կանցնեն, նրանց նկատմամբ կիրականացվեն համապատասխան վարույթներ: Ես գիտեմ, որ վարչական վարույթներ են նախաձեռնված մի քանի դեպքերով»:
Ինչ վերաբերում է TRIPP-ի վերաբերյալ հայտարարությանը, ապա Նիկոլ Փաշինյանը նշեց. «Գիտեք, որ Իրանի հարգարժան նախագահը օգոստոսին այց ունեցավ, Վաշինգտոնի գագաթնաժողովից 10 օր անց, մենք շատ հանգամանալից մանրամասն զրույց ենք ունեցել, և բոլոր հարցերի պատասխանները տվել ենք, բայց նաև ասել ենք, որ հետագայում հարցեր ծագելու դեպքում մենք անընդհատ կապի մեջ ենք և պատրաստ ենք բոլոր հարցերին պատասխանել, եթե հրապարակված տեքստից հետո այլ հարցեր նույնպես ծագում են: Համենայն դեպս, ես ուզում եմ ասել, որ քննարկումների ընթացքում մենք մեր միջազգային գործընկերների կարծիքները, մտահոգությունները հաշվի առնում ենք և բանակցելիս փորձում ենք այնպես անել, որ հնարավորինս հավասարակշռված լուծումների գանք, ինչը, կարծում եմ, այս դեպքում ստացվել է»:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից