Կրեմլը սպասում է ԱՄՆ-ի արձագանքին՝ Պուտինի նախաձեռնությանը СНВ-ի շուրջ
Կրեմլում հայտնել են, որ Ռուսաստանը դեռ չի ստացել Միացյալ Նահանգների պատասխանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությանը՝ ռազմավարական հարձակողական զինատեսակների կրճատման վերաբերյալ (СНВ-3)։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ընդգծելով, որ Մոսկվան կարևոր է համարում այդ հարցում ԱՄՆ-ի դիրքորոշման հստակեցումը։
Պեսկովի խոսքով՝ ապագա ավելի արդյունավետ համաձայնագրի մշակման ընթացքում անհրաժեշտ է հաշվի առնել ողջ Արևմուտքի՝ այդ թվում Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջուկային ներուժը։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ Ռուսաստանը հարգանքով է վերաբերվում Չինաստանի դիրքորոշմանը, որը չի տեսնում Պեկինին պայմանագրում ներառելու անհրաժեշտություն։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անտարբեր էր արձագանքել ամերիկա-ռուսական ռազմավարական հարձակողական զինատեսակների մասին պայմանագրի ժամկետի ավարտին՝ ընդգծելով, որ Վաշինգտոնը մտադիր է կնքել նոր, ավելի շահավետ համաձայնագիր, որը կներառի նաև Չինաստանը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում