Առաջնային խնդիրը Ազգերի լիգայի խմբում առաջին տեղը զբաղեցնելն է. Եղիշե Մելիքյան
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հյուրընկալվել է «Կենտրոն» հեռուստաընկերության «Քրոնիկոն» հաղորդմանը։
Պատասխանելով հարցերին՝ մարզիչն անդրադարձել է Ազգերի լիգայում թիմի նպատակներին և շանսերին. «Մենք ցանկանում ենք հաջողության հասնել Ազգերի լիգայում։ Ամռանը ես հենց այդ նպատակով եմ ստանձնել պաշտոնը՝ հիմնվելով աշնանային փորձի վրա, վերլուծելով իրավիճակը և աշխատելով թիմային խաղի բարելավման ուղղությամբ։ Այս ամենը պետք է մեզ մոտեցնի մեր վերջնական նպատակին։
Առաջնային խնդիրը Ազգերի լիգայի խմբում առաջին տեղը զբաղեցնելն է։ Դա հեշտ չի լինելու, բարդ ճանապարհ է սպասվում, սակայն ես դա իրատեսական եմ համարում։ Եթե աշնանը դա գրեթե անհնար էր՝ հաշվի առնելով մրցակիցներին (Պորտուգալիա, Իռլանդիա, Հունգարիա), ապա Ազգերի լիգայում հաջողության հասնելը հնարավոր է, թեպետ մեծ աշխատանք է պահանջվելու»,- նշել է Մելիքյանը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից