Չորս գերիների վերադարձն ու Սիրիային երկու դատապարտվածների փոխանցումը միմյանց հետ կապ չունեն. Փաշինյան
Չորս գերիների վերադարձը և Սիրիային երկու վարձկանի փոխանցումը իրար հետ կապ չունեն, այսօր կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք աշխատում ենք նաև Սիրիայի Արաբական Հանրապետության հետ մեր հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ: Մենք հույս ունենք, որ մեր բարեկամական որոշումը Սիրիայի հայ համայնքի շուրջ մթնոլորտը նպաստավոր կդարձնի»,- ասել է նա:
Ադրբեջանը հունվարի 14-ին Հայաստանին է վերադարձրել 4 գերիների։ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը Հակարի կամրջով Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից հանձնվել են Հայաստանի համապատասխան մարմինների ներկայացուցիչներին:
Հունվարի 14-ին ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարել էր, որ Հայաստանը Թուրքիայի միջոցով Սիրիային է փոխանցել ՀՀ–ում ցմահ ազատազրկման դատապարտված Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին։ Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված սիրիացիները ՀՀ զինված ուժերի կողմից գերեվարվել էին 44-օրյա պատերազմի ժամանակ։ Նրանց մեղադրանքներ էին առաջադրվել վարձկանության, միջազգային ահաբեկչության հոդվածներով։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում