ԵՄ ներկայացուցիչները ողջունել են հայ չորս գերիների ազատ արձակումը
Եվրոպական Միությունը արձագանքել է Ադրբեջանի կողմից չորս հայ գերիների ազատ արձակմանը և նրանց Հայաստան տեղափոխմանը։ «Մենք ողջունում ենք Ադրբեջանի կողմից պահվող չորս հայերի ազատ արձակումը և փոխանցումը։ Սա կարևոր քայլ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում։ ԵՄ-ն կշարունակի աջակցել երկու երկրների միջև հետագա դրական քայլերին»,- գրել է ԵՄ արտաքին ծառայության խոսնակ Անիտա Հիփերը X սոցիալական մեդիա հարթակում։
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն նույնպես հայտարարություն է տարածել այս հարցի վերաբերյալ։
«ԵՄ-ն ջերմորեն ողջունում է Ադրբեջանի կողմից չորս հայերի այսօրվա ազատ արձակումը, ինչպես նաև այլ դրական քայլեր, որոնք Հայաստանն ու Ադրբեջանը ձեռնարկում են համապարփակ և կայուն խաղաղության ուղղությամբ»,- գրել է Գրոնոն X սոցիալական մեդիա հարթակում արված գրառման մեջ։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում