Կենտրոնական բանկը հրապարակել է առանց լիցենզիայի ֆինանսական ծառայություններ առաջարկող անձանց ցանկը
ՀՀ կենտրոնական բանկի կայքում տեղադրվել է ցանկ, որտեղ առկա է տեղեկատվություն այն անձանց մասին, որոնք առանց Կենտրոնական բանկի համապատասխան լիցենզիայի հանդես են գալիս տարբեր ֆինանսական ծառայությունների մատուցման առաջարկով:
«Հիշեցնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում ֆինանսական ծառայությունների մատուցումը կարգավորվում է օրենսդրությամբ, և նման գործունեություն իրականացնելու իրավունք ունեն միայն Կենտրոնական բանկի կողմից լիցենզիա ստացած կազմակերպությունները։
Զեղծարարություններից և ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով քաղաքացիներին հորդորում ենք օգտվել բացառապես Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական կազմակերպություններից, որոնց ցանկը և կոնտակտային տվյալները ներկայացված են Կենտրոնական բանկի պաշտոնական ինտերնետային կայքի (www.cba.am) «Հիմնական գործառույթներ» պատուհանի «Կարգավորում և վերահսկողություն» բաժնի «Լիցենզավորված ֆինանսական կազմակերպություններ» ենթաբաժնում:
Միաժամանակ հորդորում ենք բոլոր քաղաքացիներին նման կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվության հայտնաբերման պարագայում փոխանցել Կենտրոնական բանկին պաշտոնական հաղորդակցման միջոցներով»,-նշված է ԿԲ տարածած հաղորդագրության մեջ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից