Հայաստանից մշակութային արժեքների արտահանման համար պետական նոր տուրք կսահմանվի
Կառավարություն իր այսօրվա՝ հունվարի 15–ի նիստում որոշում կայացրեց, որով Հայաստանից մշակութային արժեքների արտահանման համար պետական նոր տուրք կսահմանվի։ Այդ նպատակով համապատասխան փոփոխություններ կկատարվեն «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում, որպեսզի հնարավոր լինի ամբողջությամբ ընդգրկել ԵԱՏՄ մաքսային օրենսդրության շրջանակում սահմանված մշակութային արժեքների մաքսային գործառնությունները։
Նախագծի ընդունման արդյունքում տուրքի տեսակները կհամապատասխանեցվեն հաստատված ԵԱՏՄ կարգերին, ինչպես նաև ակնկալվում է բարձրացնել վարչարարության արդյունավետությունը։
«Օրենսդրական փոփոխությունների ընդունումը նաև պայմանավորված է Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող մշակութային արժեքների արտաքին առևտուրը, ինչպես նաև արտահանումը և ներմուծումը կանոնակարգելու անհրաժեշտությամբ»,– ասված է նախագծի հիմնավորման մեջ։
Նշվում է, որ հիմա տարանջատված չեն մշակութային արժեքների արտահանման բնագավառում մաքսային ռեժիմները։ Այս նախագծով այդ տարանջատումը հնարավոր կլինի իրականացնել։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը