Մեծ յոթնյակի անդամ երկրներն Իրանին սպառնացել են լրացուցիչ պատժամիջոցներով
G7-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարները նոր հայտարարություն են տարածել Իրանում տիրող իրավիճակի վերաբերյալ, հայտնում է Sky News-ը:
Նախարարները հայտարարել են, որ «խորապես մտահոգված են ընթացող բողոքի ցույցերի շուրջ զարգացումներով»։ Նրանք հավելել են, որ «կտրականապես դեմ են Իրանի իշխանությունների դաժան ճնշումների ուժեղացմանը» և «խորապես անհանգստացած են մահերի և վիրավորների թվի աճի մասին հաղորդագրություններից»։
«Իրանի իշխանություններին կոչ է արվում ցուցաբերելու լիակատար զսպվածություն, զերծ մնալու բռնությունից և պաշտպանելու Իրանի քաղաքացիների իրավունքներն ու հիմնարար ազատությունները»,- հայտարարել է G7-ը։
«G7-ի անդամները շարունակում են պատրաստ լինել կիրառելու լրացուցիչ սահմանափակող միջոցներ, եթե Իրանը շարունակի ճնշել բողոքի ցույցերն ու այլախոհությունը՝ խախտելով մարդու իրավունքների վերաբերյալ իր միջազգային պարտավորությունները»,- ասվում է հայտարարությունում։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում