Պատրաստ եմ Մեսսիին առաջարկել ցանկացած գումար և ցմшհ պայմանագիր. «Ալ-Իթիհադի» նախագահ
Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Իթիհադի» նախագահ Անմար Ալ-Հայիլին հայտարարել է, որ պատրաստ է ցանկացած գնով ձեռք բերել Լիոնել Մեսսիի տրանսֆերը։
Թեև արգենտինացի աստղը աշնանը երկարաձգել է գործող պայմանագրի ժամկետը «Ինտեր Մայամիի» հետ մինչև 2028 թվականի ավարտը, ինչը գրեթե անհավանական է դարձնում նրա տեղափոխությունը, սաուդյան կողմը հույսը չի կորցնում։ Եթե 38-ամյա ֆուտբոլիստը որոշի ուժերը փորձել այլ առաջնությունում, Սաուդյան Արաբիայում նրան սպասում են գրկաբաց։
«Եթե Մեսսին պատրաստակամություն հայտնի տեղափոխվել «Ալ-Իթիհադ», ես նրան կառաջարկեմ պայմանագիր՝ իր իսկ նախընտրած ցանկացած գումարով։ Ժամկետը ևս նշանակություն չունի. այն կարող է լինել նույնիսկ ցմահ։ Ինձ համար ֆինանսական կողմը երկրորդական է, ես պարզապես ցանկանում եմ պայմանագիր կնքել Մեսսիի՝ պատմության մեծագույն ֆուտբոլիստի հետ»,- «Ալ-Իթիհադի» նախագահի խոսքերն է մեջբերում The Touchline-ը։
Հիշեցնենք, որ Լիոնել Մեսսին ամերիկյան «Ինտեր Մայամիի» գույները պաշտպանում է 2023 թվականի ամռանից։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից