Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը վերադարձել է Սերբիա
Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը վերադարձել է Սերբիա։ 36-ամյա ֆուտբոլիստն արդեն միացել է բելգրադյան ԻՄՏ ակումբին։ Տեղափոխությունը կայացել է ազատ գործակալի կարգավիճակով, քանի որ դարպասապահը վերջերս էր հեռացել «Նոայից»։
Սերբիայի ընթացիկ առաջնությունում Չանչարևիչի նոր թիմը 20 տուրից հետո վաստակել է 22 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականը։
Հիշեցնենք, որ մինչ «Նոային» միանալը սերբ դարպասապահը երկար տարիներ հաջողությամբ հանդես էր գալիս հայկական մեկ այլ ակումբի՝ «Ալաշկերտի» կազմում։
Հայաստանի ազգային հավաքականում Չանչարևիչը նորամուտը նշել է 2023 թվականին և կարճ ժամանակում դարձել թիմի հիմնական դարպասապահը՝ մինչ օրս անցկացնելով 20 հանդիպում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից