Հակաբիոտիկների ագրեսիվ օգտագործումը կարող է տրամադրության խանգարումներ և տագնապ հարուցել. Molecular Psychiatry
Հակաբիոտիկները մնում են աշխարհում ամենատարածված դեղամիջոցներից մեկը, քանի որ դրանք ամենաարդյունավետն են բակտերիալ վարակների բուժման գործում: Սակայն աճող ապացույցները ցույց են տալիս, որ դրանց չափազանց և հաճախ ավելորդ օգտագործումը կարող է են ստամոքս-աղիքային տրակտից շատ ավելի հեռու տարածվող անբարենպաստ ազդեցություններ ունենալ:
Ժամանակակից հետազոտությունները ցույց են տալիս, որ աղիքային մանրէները այսպես կոչված աղիք-ուղեղ առանցքի միջոցով սերտորեն կապված են նյարդային համակարգի հետ:
Որոշ միկրոօրգանիզմներ օգնում են նվազեցնել բորբոքումը և պահպանել ուղեղի բնականոն գործառույթը, ազդելով նաև հուզական վիճակի վրա:
Չունցինի բժշկական համալսարանի Առաջին առընթեր հիվանդանոցի գիտնականները որոշել են ստուգել՝ արդյոք այդ միկրոբիոտայի խաթարումը հակաբիոտիկների կողմից ի վիճակի՞ է նպաստել հոգեկան խանգարումների, մասնավորապես՝ անհանգստության զարգացմանը:
Նրանց աշխատանքի արդյունքները, որոնք հրապարակվել են Molecular Psychiatry բժշկագիտական հանդեսում, ցույց են տալիս, որ նման կապ իսկապես գոյություն ունի: Հետազոտողները պարզել են, որ հակաբիոտիկները վնասում են տրամադրության կարգավորմանը մասնակցող մանրէները, և որ այդ դեղամիջոցներն ընդունող մարդիկ ունեն նկատելիորեն ավելի բարձր անհանգստության մակարդակ։
Ըստ հեղինակների՝ հակաբիոտիկները լայնորեն օգտագործվում են կլինիկական պրակտիկայում և հաճախ չափից շատ են օգտագործվում, ինչը դրանք դարձնում է հոգեկան առողջության համար պոտենցիալ ռիսկի գործոն։
Փորձարկումների ընթացքում նախ ուսումնասիրվել է հակաբիոտիկների ազդեցությունը չափահաս մկների վրա։ Կենդանիներին տրվել են դեղամիջոցներ, որից հետո գնահատվել է նրանց վարքագիծը և վերլուծվել է նրանց աղիքային միկրոբիոտայի կազմը։ Հսկիչ խմբի համեմատ, հակաբիոտիկներ ստացող մկները արտահայտված անհանգստության նման վարքագիծ են ցուցաբերել։
Միևնույն ժամանակ, նվազել է նրանց աղիքային մանրէների բազմազանությունը, ինչպես նաև կարճ շղթայով ճարպաթթուների մակարդակը և խանգարվել է աղիքի և ուղեղի միջև փոխազդեցությունների հետ կապված լիպիդային նյութափոխանակությունը։ Հատկապես նշանակալի էր ացետիլխոլինի՝ նյարդային բջիջների միջև ազդանշաններ փոխանցելու համար անհրաժեշտ նեյրոհաղորդիչի կտրուկ նվազումը։ Դրա անբավարարությունը հայտնաբերվել է ոչ միայն աղիքներում, այլև արյան մեջ և հիպոկամպում (մարդկանց և այլ ողնաշարավոր կենդանիների ուղեղի մի մասը -խմբ.), և ուղղակիորեն կապված է եղել անհանգստության հետ։
Ստուգելու համար՝ արդյոք նույն ազդեցությունը տեղի է ունենում մարդկանց հետ, գիտնականներն անցկացրել են դիտողական հետազոտություն, որին մասնակցել են երեք խումբ՝ բուժառուներ, որոնք վերջերս ընդունել են հակաբիոտիկներ, մարդիկ, որոնք չունեն դրանց ընդունման փորձ և առողջ կամավորներ։
Մասնակիցների անհանգստության մակարդակը գնահատվել է, ինչպես նաև վերլուծվել են արյան և կղանքի նմուշները: Արդյունքները նման են կենդանիների վրա կատարված փորձերի արդյունքներին:
Հակաբիոտիկներ ընդունող մարդիկ ունեցել են զգալիորեն ավելի ծանր անհանգստության ախտանիշներ, իսկ նրանց աղիքային միկրոբիոտայի կազմը փոխվել է:
Նրանք միաժամանակ ունեցել են կարճ շղթայով ճարպաթթուների մակարդակի նվազում, լիպիդային նյութափոխանակության խանգարումներ և ացետիլխոլինի մակարդակի կայուն ցածր մակարդակ, որի նվազման աստիճանն ուղղակիորեն կապված է անհանգստության մակարդակի հետ:
Այս տվյալները հանրագումարում ցույց են տալիս, որ հակաբիոտիկների ագրեսիվ կամ երկարատև օգտագործումը կարող է ոչ միայն խաթարել աղիքային միկրոբիոտայի հավասարակշռությունը, այլև անմիջականորեն ազդել հոգեկան առողջության վրա՝ մեծացնելով անհանգստության մակարդակը: Հետազոտողներն ընդգծում են, որ փոփոխվածը նյութափոխանակությունն ու աղիք-ուղեղ առանցքի խանգարումները կարող են շարունակվել և երկարատև հետևանքներ ունենալ:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից