ԱՄՆ-ը զորքերը դուրս է բերում Մերձավոր Արևելքի իր հիմնական բազաներից. Reuters
Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելքի իր հիմնական բազաներից դուրս է բերում անձնակազմը որպես նախազգուշական միջոց՝ տարածաշրջանում լարվածության աճի ֆոնին, չորեքշաբթի Reuters-ին հայտնել է անանուն մնալու պայմանով ամերիկացի պաշտոնյան։
Երեք դիվանագետներ Reuters-ին հայտնել են, որ անձնակազմի մի մասին խորհուրդ է տրվել ավիաբազան մինչև չորեքշաբթի երեկո լքել Կատարում տեղակայված ԱՄՆ Ալ Ուդեյդ ռազմական բազան՝ Իրանում ցուցարարներին պաշտպանելու համար միջամտելու մասին Վաշինգտոնի նախազգուշացումների ֆոնին։
Ալ Ուդեյդը Մերձավոր Արևելքում ամենախոշոր ամերիկյան ռազմաբազան է, որտեղ տեղակայված է մոտ 10 հազար զինծառայող։
«Դա դիրքերի փոփոխություն է, այլ ոչ թե տարհանման հրաման»,- Reuters-ին հայտնել է դիվանագետներից մեկը։ Աղբյուրը նշել է, որ տեղյակ չէ դիրքի փոփոխության որևէ կոնկրետ պատճառի մասին։
Անցյալ տարի Իրանի վրա ԱՄՆ ավիահարվածներ հասցնելուց մեկ շաբաթ առաջ, անձնակազմի մի մասը և նրանց ընտանիքներ տարհանվել են Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան բազաներից։ Հունիսին ԱՄՆ հարձակումներից հետո Իրանը հրթիռային հարված հասցրեց Կատարում տեղակայված բազային։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում