Հայաստանը TRIPP-ի շրջանակում համատեղ կկառավարի տարածաշրջանային և միջազգային երկաթուղային հոսքերը
Միացյալ Նահանգների հետ համագործակցության շրջանակը մեծ հաշվով հստակ ընդգծված է այսօրվա փաստաթղթում։ Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի կազմակերպած անվտանգային ֆորումի շրջանակում անցկացված «Հայաստանը և խաղաղությունը՝ ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» քննարկման ընթացքում։
Վարչապետի խոսքով՝ առաջիկայում Հայաստանը և ԱՄՆ-ն համատեղ գործունեություն կծավալեն TRIPP ընկերության շրջանակում՝ միջազգային և տարածաշրջանային հոսքերի կառավարման ուղղությամբ։ Այդ համագործակցությունը կներառի երկաթուղային, ավտոմոբիլային, բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների ոլորտները։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ համագործակցությունը ակնհայտորեն տարածվելու է նաև գազամուղների, նավթամուղների, ինչպես նաև էլեկտրաէներգիայի տարանցման և արտահանման ոլորտների վրա։
Վարչապետի գնահատմամբ՝ Հայաստանը աստիճանաբար աշխարհի ծայրամասում գտնվող երկրից վերածվում է աշխարհի բավականին ակտիվ հատվածում գտնվող երկրի, ինչը, նրա խոսքով, արդեն իսկ շատ բան է ասում երկրի ապագա հնարավորությունների մասին։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում