Եթե Իրանում որևէ հաջողության հասան, ապա Հայաստանը պարտվողների թվում է լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան
Եթե Թրամփը ցանկանում է հարգանքի վրա հիմնված բանակցություններ վարել, ապա Իրանը պատրաստ է: Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրգուլամին: «Շատերն էին սպասում, որ Իրանում անկայունություն ստեղծվի և անջատողական որոշ ուժեր ակտիվանան և Իրանը մասնատեն: Սա այն գորընթացն է, որին որ իսրայելցիները հետամուտ են լինում:
Իհարկե երբեք դա դրանց չի հաջողվի, սակայն եթե որևէ հաջողության հասան, ապա Հայաստանը պարտվողների թվում է լինելու: Մի խումբ մարդիկ հնարավորություն ունեն, և նրանց կանաչ լույս է տրվում, որպեսզի գան Հայաստանում Իրանի դեսպանատան շենքի մոտ և հանդես գան անհարգալից ու վիրավորական հայտարարություններով հանդես գան: Արդեն վեց օր շարունակ՝ ժամը 18:00-ից մինչև 21:00-ն, Իրանի դեսպանատան շենքի առջև հանդես են գալիս անհարգալից ու վիրավորական հայտարարություններով և հեճուկս նրան, որ մենք հայտնում ենք մեր բողոքը, այդ գործընթացը շարունակվում է: Մենք ամենադժվար պահին կանգնել ենք Հայաստանի ժողովրդի և կառվարության կողքին, օրինակները շատ են:
Մենք այսօր գտնվում ենք ծանր իրավիճակում և այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում Իրանի դեսպանատան շենքի դիմաց, կմնա իրանցի ժողովրդի պատմական հիշողության մեջ։
Նա նաև հայտնեց, որ իրենց մտահոգություները բազմիցս փոխանցել են Հայաստանի պատկան մարմիններին։
«Թեհրանում ձևավորվում է մի պատկերացում, որ Հայաստանը դառնում է կենտրոն՝ Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների համար»,-ավելացրել է դեսպանը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից