Երևանի քաղաքապետարանում շուրջ 635 մլն դրամի 13-րդ աշխատավարձ և պարգևավճարներ են ստացել
Հայաստանում հունիսին սպասվող համապետական ընտրություններից առաջ պետական մարմիններում շարունակվում են շռայլ պարգևավճարներ բաշխել:
Պարզվում է Ամանորին աննախադեպ չափերի՝ շուրջ 635 մլն դրամի 13-րդ աշխատավարձ և պարգևավճարներ են ստացել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմում: Որպեսզի շարքային ընթերցողը պատկերացնի քաղաքացիների վճարած հարկերի հաշվին հատկացված պարգևավճարների չափը, նշենք, որ այս գումարով՝ օրինակ հնարավոր էր Երևանում չորս մանկապարտեզ հիմնանորոգել, վերակառուցել երկու դպրոց, վերանորոգել մեկ տասնյակից ավելի երաժտական դպրոցներ, մարզադպրոցներ և մանկապատանեկան համալիրներ:
NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան քաղաքապետարանից հայտնել են, որ դեկտեմբեր ամսվա 13-րդ աշխատավարձ՝ 253,999,565 դրամ ստացել են 768 աշխատակից, իսկ դեկտեմբեր ամսվա պարգևատրում՝ 380,891,110 դրամ՝ 641 աշխատակից:
Իսկ 2017 թվականին՝ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքային բյուջեից 1213 աշխատակցի պարգևատրման համար հատկացրել էր 275 միլիոն դրամ, իսկ 2016 թվականին՝ 271 միլիոն դրամ՝ պարգևատրելով 1220 աշխատակցի:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից