Մենք ականատեսն ենք այս ռեժիմի կառավարման վերջին օրերի և շաբաթների. Գերմանիայի կանցլեր
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որբ Իրանի ներկայիս ղեկավարությունը կանգնած է իր կառավարման վերջին օրերի և շաբաթների առաջ՝ երկրում շարունակվող զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին։ Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, այս մասին նա հայտարարել է Հնդկաստան կատարած այցի ընթացքում։
Մերցի խոսքով՝ Իրանում սկսված բողոքի ցույցերը, որոնք սկզբում կապված էին տնտեսական ծանր պայմանների հետ, վերածվել են Իսլամական Հանրապետության հոգևոր իշխանության դեմ ուղղված կոչերի։
«Ես կարծում եմ, որ այժմ մենք ականատեսն ենք այս ռեժիմի կառավարման վերջին օրերի և շաբաթների»,– ասել է Ֆրիդրիխ Մերցը՝ կասկածի տակ դնելով Իրանի ղեկավարության լեգիտիմությունը։
Նրա խոսքով՝ այն պահից, երբ ռեժիմը կարող է պահպանել իշխանությունը միայն բռնության միջոցով, նրա ավարտը դառնում է անխուսափելի։
«Բնակչությունն այժմ ընդվզում է այս ռեժիմի դեմ»,- ընդգծել է նա։
Գերմանիայի կանցլերը հայտնել է, որ Բեռլինը սերտ շփումների մեջ է ԱՄՆ-ի և եվրոպական այլ պետությունների կառավարությունների հետ՝ Իրանում ստեղծված իրավիճակի շուրջ, և կոչ է արել Թեհրանին դադարեցնել ցուցարարների նկատմամբ դաժան ճնշումները։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում