Ջրային կոմիտեի նախագահն ու EU4Sevan+ ծրագրի ղեկավարները քննարկել են նոր ծրագրի չորս բաղադրիչները
Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանն ընդունել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարում՝ հանուն Հայաստանում կայուն համայնքային զարգացման» (EU4Sevan+) ծրագրի ղեկավար Նիլս Թեվսին, ծրագրի խորհրդական Էդգար Փիրումյանին և ծրագրի բնապահպանական բաղադրիչի ղեկավար Օլգա Վայգելին։ Այս մասին տեղեկացնում են Ջրային կոմիտեից:
«EU4Sevan+» դրամաշնորհային ծրագրի նպատակն է՝ բարելավել Հայաստանի ամենամեծ քաղցրահամ լճի՝ Սևանա լճի և լճի շրջակա միջավայրի պահպանության մակարդակը։
Ծրագիրը, որի տևողությունը երեք տարի է, հիմնված է «EU4Sevan» ծրագրի փորձի վրա, որն իրականացվել է 2020-2025 թվականներին։
Քննարկվել են նոր ծրագրի չորս բաղադրիչները և դրանց ուղղությամբ իրականացվելիք քայլերը, ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ շահագրգիռ այլ գերատեսչությունների հետ համատեղ ստեղծելու համակարգող խորհուրդ։
Հատուկ ուշադրություն է դարձվել կեղտաջրերի մաքրման խնդրին և համայնքների ներգրավման հնարավորություններին, այդ թվում՝ Գերմանիայի համայնքների հետ համագործակցության միջոցով։
Ջրային ռեսուրսների և կեղտաջրերի կառավարման արդյունավետ համակարգի ապահովման ուղղությամբ Հայաստանը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ։
Ծրագիրը կհամապատասխանեցնի Սևանա լճի էկոլոգիական պահանջները հարակից գետային ավազանների ջրային անվտանգության ապահովման հետ՝ միաժամանակ ապահովելով ջրային ռեսուրսների օպտիմալ բաշխումը բոլոր շահառուների միջև:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից