Ես Ձեզ կհիշեմ որպես հստակ գաղափարներ և ֆուտբոլային խորը գիտելիքներ ունեցող մարզչի․ Մբապեն՝ Ալոնսոյին
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն արձագանքել է Խաբի Ալոնսոյի՝ գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալուն։ Հունվարի 12-ին «Արքայական ակումբը» հայտարարեց 44-ամյա մասնագետի պաշտոնանկության մասին։ «Ռեալի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Ալվարո Արբելոան։
«Թեև կարճ ժամանակ անցավ, բայց հաճելի էր խաղալ Ձեր գլխավորությամբ և սովորել Ձեզանից։ Շնորհակալ եմ առաջին իսկ օրվանից ինձ վստահություն ներշնչելու համար։
Ես Ձեզ կհիշեմ որպես հստակ գաղափարներ և ֆուտբոլային խորը գիտելիքներ ունեցող մարզչի։ Հաջողություն եմ մաղթում կարիերայի հաջորդ փուլում»,- սոցցանցերում գրել է Մբապեն՝ կցելով մարզչի հետ լուսանկար։
Հիշեցնենք, որ Ալոնսոն թիմը գլխավորում էր 2025 թվականի հունիսի 1-ից։ Իսպանացու գլխավորությամբ «սերուցքայինները» անցկացրել են 34 հանդիպում, տարել 24 հաղթանակ, 4 անգամ խաղացել ոչ-ոքի և կրել 6 պարտություն։ Ալոնսոյի համար ճակատագրական եղավ հունվարի 11-ին Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում «Բարսելոնայից» կրած պարտությունը (2:3)։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից