G7 երկրների առաջնորդները ծրագրում են Դավոսում մասնակցել Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու հանդիպմանը
«Մեծ յոթնյակի» (G7) երկրների մեծ մասի առաջնորդները ծրագրում են Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) շրջանակներում մասնակցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու հանդիպմանը։ Այս մասին հայտնել է Financial Times (FT) թերթը՝ հղում անելով երեք անանուն աղբյուրների։
Նրանց տեղեկություններով՝ հունվարի 21-ին նախատեսված հանդիպման հիմնական նպատակն է փորձել Թրամփից ստանալ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների անձնական հավանությունը։ Ինչպես նշվում է հոդվածում՝ այս նպատակով Շվեյցարիա են պատրաստվում մեկնել Մեծ Բրիտանիայի, Իտալիայի և Կանադայի վարչապետներ Քիր Սթարմերը, Ջորջա Մելոնին և Մարկ Քարնին, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ինչպես նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Չի բացառվում, որ հանդիպմանը միանան նաև այլ առաջնորդներ այն երկրներից, որոնք մտնում են Ուկրաինային օգնություն ցուցաբերող այսպես կոչված «ցանկացողների կոալիցիայի» մեջ։ Ըստ պարբերականի, բաև նախատեսված է հանդիպում անցկացնել կոալիցիայի երկրների ազգային անվտանգության հարցերով խորհրդականների մակարդակով։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում