Իսրայելը կրակ է բացել Լիբանանում ՄԱԿ-ի իսպանացի խաղաղապահների պարեկախմբի ուղղությամբ․ El Pais
Իսրայելական տանկերը կրակ են բացել իսպանացի խաղաղապահների պարեկային խմբի ուղղությամբ, որոնք տեղակայված են Հարավային Լիբանանում՝ ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի առաքելության շրջանակներում։ Տուժածներ չկան։ Այս մասին հայտնել է El Pais թերթը՝ հղում անելով թագավորության պաշտպանության գլխավոր շտաբին։ «Իսրայելի պաշտպանության բանակի տանկերը երկուշաբթի օրը կրակ են բացել իսպանացի «կապույտ սաղավարտների» պարեկային խմբի ուղղությամբ, որոնք տեղակայված են Լիբանանի հարավում՝ ՄԱԿ-ի UNIFIL առաքելության կազմում։ Տուժածներ չկան»,- ասվում է հրապարակման մեջ։
Նշվում է, որ ՄԱԿ-ի առաքելության կազմում ծառայություն են իրականացնում ավելի քան 600 իսպանացի զինծառայողներ, որոնք գործում են ինչպես լիբանանյան զինված ուժերի, այնպես էլ իսրայելական կողմի հետ համակարգմամբ։ Թագավորության գլխավոր շտաբը հայտարարել է, որ խաղաղապահների նկատմամբ ցանկացած թշնամական գործողություն հանդիսանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևի լուրջ խախտում և վտանգ է ստեղծում նրանց անվտանգության համար։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում