«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Գոլդեն Ֆլորենս» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (ք. Երևան, Բարբյուսի 64/2 շենք):
Տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների վերահսկողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ այս կազմակերպությունն աշխատում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով:
Ի մասնավորի՝
- կառույցի պատերի մի մասը չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, ախտահանվող նյութերից,
- առաստաղների մի մասը կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը,
- հատակի մի մասը չի եղել նորոգ, չի ունեցել հարթ մակերես,
- սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող աշխատանքային մակերևույթների մի մասը պատրաստված չեն եղել հարթ, մաքրվող, կոռոզիայի չենթարկվող նյութերից, եղել են ոչ նորոգ վիճակում, ինչը հնարավորություն չի տվել դրանք հեշտությամբ մաքրել ու ախտահանել,
- կառույցի հանդերձարանները նախագծված, կառուցված ու տեղակայված չեն եղել հիգիենիկ պայմաններում:
«Գոլդեն Ֆլորենս» ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, և սննդի կառույցը համապատասխանեցնել օրենսդրությամբ պահանջվող պայմաններին:
Խախտումների ու անհամապատասխանությունների վերացման համար սահմանվել է ժամկետ:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից