Փարիզում ֆերմերների ցույցեր են անցկացվում
Երեքշաբթի օրը մոտ 350 տրակտոր է մտել Ֆրանսիայի մայրաքաղաք՝ որպես ԵՄ-ի և Հարավամերիկյան ընդհանուր շուկայի (ՄԵՐԿՈՍՈւՐ) համաձայնագրի դեմ բողոքի ակցիայի մաս, հաղորդել է BFM TV-ն։ Ցուցարարները պահանջում են պարզեցնել եվրոպական գյուղմթերք արտադրողների համար բյուրոկրատական ընթացակարգերը և կոչ են անում ձեռնարկել կոնկրետ ու անհապաղ գործողություններ՝ Ֆրանսիայի պարենային անկախությունը պաշտպանելու համար, նշում է հեռուստաալիքը։
Տրակտորներն արգելափակել են մի քանի ավտոճանապարհների վրա առկա երթևեկությունը։ Ֆրանսիական լրատվամիջոցների տարածած տեսանյութերում երևում է, թե ինչպես են ֆերմերներն անցնում, մասնավորապես, Ելիսեյան դաշտերով։ Նշվում է, որ նրանք շարժվում են դեպի Ֆրանսիայի Ազգային ժողովի շենքը։
Այս համաձայնագրի վճռական հակառակորդներն են Եվրոպայի գյուղմթերք արտադրողները, ովքեր կտրականապես դեմ են դրան՝ համարելով, որ այն ԵՄ երկրները կողողի լատինամերիկյան էժան արտադրանքով, որի նկատմամբ Եվրամիությունը չի ներկայացնի նույնպիսի խիստ պահանջներ, ինչպիսիք ներկայացվում են սեփական ագրարայինների արտադրանքին։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում