Կինը վաճառել է իր երեք բնակարանները համացանցով ծանոթացած սիրեցյալի համար
ՌԴ Կուրսկի բնակչուհին կորցրել է իր բնակարանները և 28 միլիոն ռուբլի՝ խաբեբաներին վստահելուց հետո, հայտնում է տարածաշրջանային Ներքին գործերի նախարարությունը։
46-ամյա կինը ծանոթացել է սխեմայի մասնակիցներից մեկի հետ առցանց։ Վերջինս նրան ասել է, որ ապրում է մեկ այլ երկրում և ցանկանում է «հարաբերություններ հաստատել» իր նոր ծանոթի հետ։ Ավելի ուշ տղամարդը զարմացրել է իր զրուցակցին բարձր եկամուտով, ենթադրաբար՝ կրիպտոարժույթից և ներդրումային գործարքներից։
Հավատալով տղամարդուն՝ ռուս կինը վստահել է նրան և միացել այն հարթակին, որտեղ իր սիրեցյալը ենթադրաբար գումար էր վաստակում։ Սկզբում նա ներդրել է իր խնայողությունները, ապա վաճառել է իր տունը։ Բոլոր միջոցները փոխանցվել են խաբեբաների կողմից նշված հաշիվներին։
«Այս անհասկանալի վստահության և ամիսների շփման արդյունքը եղել է երեք բնակարանի, մեկ մեքենայի, մեկ ոսկե ձուլակտորի վաճառքը, ինչպես նաև բանկերից վարկեր և ընկերներից պարտքով գումար վերցնելը», - հաղորդում է հրատարակությունը։
Երբ կինը դադարեցրել է գումար փոխանցելը, ընկերը ջնջել է հաղորդագրությունները և դադարել է նրա հետ շփվել։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, սխեմային ներգրավված անձինք ներկայումս որոնվում են։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում