Meta-ն Ավստրալիայում արգելափակել է շուրջ կես միլիոն հաշիվ՝ երեխաների համար սոցցանցերն արգելող օրենքի պատճառով
Ավտրալիայի հեռարձակման կորպորացիան հենվելով Meta ընկերության տեղեկությունների վրա, որին պատկանում են Instagram, Facebook եւ Threads սոցցանցերը, հայտնում է, որ երկրում անչափահասների մուտքը սոցցանցեր արգելափակելող օրենքի ուժի մեջ մտնելուց հետո փակվել է մոտ 550 հազար հաշիվ։
Ավստրալական օրենքը պարտադրում է ընկերություններին վերահսկել, որպեսզի սոցիալական ցանցերից չօգտվեն մինչեւ 16 տարեկանից երեխաները։ Ավստրալիայի կառավարությունն այս արգելքը համարում է անհրաժեշտ միջոց՝ երեխաներին վնասակար բովանդակությունից եւ ալգորիթմներից պաշտպանելու համար։
Meta-ում, սակայն, համաձայն չեն այս պնդման հետ։ Ընկերությունում նշում են, որ արգելքը կմեկուսացնի խոցելի դեռահասներին առցանց համայնքներից ստացվող աջակցությունից եւ նրանց կմղի դեպի ավելի քիչ կարգավորվող հավելվածներ։
Տարբեր երկրների կառավարություններ փորձում են երեխաների համար սոցիալական ցանցերի օգտագործման սահմանափակումներ մտցնել, սակայն Ավստրալիայի օրենսդրությունը ամենախիստն է աշխարհում․ այստեղ տարիքային շեմը սահմանվել է 16 տարի, եւ բացառություններ չեն նախատեսվում։
Սահմանափակումը վերաբերում է 10 ցանցերի` X, Instagram, Facebook, TikTok, YouTube, Snapchat, ինչպես նաեւ Reddit, Twitch, Threads и Kick.
Եթե ընկերությունները ողջամիտ քայլեր չձեռնարկեն անչափահասների հաշիվները փակելու համար, ապա կտուգանվեն 49,5 մլն ավտրալական դոլարի (մոտ $ 32,9 մլն) չափով։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից