Կոպիրկինը կանչվել է ՀՀ ԱԳՆ
«Հայաստանում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ»,- այս մասին Factor TV-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Արտաքին գործերի նախարարությունից։ «Նրան հանձնվել է բողոքի հայտագիր, որում խորը վրդովմունք է արտահայտվել պետական հեռուստաընկերության մաս կազմող ծրագրի եթերում հնչած հայտարարությունների կապակցությամբ: Ընդգծվել է, որ դրանք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ անթույլատրելի ոտնձգություն են ու թշնամական դրսևորում և կոպտորեն խախտում են Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունների հիմնարար սկզբունքները»: Հիշեցնենք՝ ռուս հեռուստամեկնաբան Վլադիմիր Սոլովյովը հերթական հաղորդման ընթացքում, այս անգամ «Սոլովյով LIVE»-ի ժամանակ, ասել է․ «Թքած ունենալ միջազգային իրավունքի, միջազգային կարգի վրա: Եթե մեզ մեր ազգային անվտանգության համար անհրաժեշտ էր սկսել Հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, ինչո՞ւ, ելնելով նույն նկատառումներից, մենք չենք կարող սկսել նաև մեր ազդեցության գոտու այլ կետերում: Մեզ համար շատ ավելի ցավոտ է այն, ինչ կատարվում է Հայաստանում, քան այն, ինչ կատարվում է Վենեսուելայում։ Հայաստանի կորուստը, ահա սա հսկայական խնդիր է»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից