Չինաստանը վճռականորեն աջակցում է Կուբային
Պեկինն աջակցում է Կուբայի իշխանություններին՝ ինքնիշխանության պաշտպանության հարցում և կոչ է անում ԱՄՆ-ին դադարեցնել Հավանայի նկատմամբ ճնշումները։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մաո Նինը:
«Չինաստանը վճռականորեն աջակցում է Կուբային՝ իր ազգային ինքնիշխանության ու անվտանգության պաշտպանության գործում, ինչպես նաև հանդես է գալիս արտաքին միջամտության դեմ՝ կոչ անելով ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել շրջափակումը, պատժամիջոցները և Կուբայի նկատմամբ ճնշման ցանկացած ձև», - հայտարարել է դիվանագետը:
Կիրակի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կուբային խորհուրդ է տվել համագործակցել Վաշինգտոնի հետ, «քանի դեռ ուշ չէ»։ Բացի այդ, ամերիկյան առաջնորդը հայտարարել էր, որ «այլևս ոչ մի նավթ կամ փող չի գնա Կուբա», որը, նրա խոսքով, երկար տարիներ «ապրել է Վենեսուելայից ստացվող մեծածավալ նավթի և գումարների հաշվին»։ Ի պատասխան՝ Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը հայտարարել է, որ երկիրն այսուհետ նույնպես պատրաստ է դիմակայել ԱՄՆ-ի կողմից իրականացվող ագրեսիային։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում