Մենք կարող ենք ուժեղացնել ճնշման արշավը մի քանի եղանակով. Politico
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 13-ին կտեղեկացվի Իրանի դեմ նախապատրաստված գործողությունների տարբերակների մասին: Այս մասին հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով Սպիտակ տան երկու ներկայացուցիչների։
«Մենք կարող ենք ուժեղացնել ճնշման արշավը մի քանի եղանակով։ ԱՄՆ նախագահի կողմից միջոցներ ձեռնարկելու պատուհանը մեծ չէ, բայց Իրանում մարդիկ վրդովված են», - բացահայտել է պարբերականի զրուցակիցը։ Հարցված պաշտոնյաներից մեկի խոսքով՝ Թրամփին ներկայացվելիք տարբերակները տատանվում են Իրանի ուղղությամբ կետային հարվածներից մինչև հարձակողական կիբերհարձակումներ, սակայն բացառում են ամերիկյան զորքերի ուղարկումը:
Նա հավելել է, որ ԱՄՆ վարչակազմը կցանկանար խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կարող են հետևանքներ ունենալ քաղաքացիական բնակչության համար։ Այդ պատճառով նախապատվությունը տալիս է անմիջապես իրանական զինված ուժերին հարվածելուն: Միևնույն ժամանակ, Սպիտակ տան որոշ ներկայացուցիչներ մտավախություն ունեն, որ Վաշինգտոնի գործողությունները, որոնք ուղղված են Իրանում բողոքին, կարող են հանգեցնել ճիշտ հակառակ արդյունքի:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում