Ադրբեջանի զբոսաշրջության գործակալությունը դժգոհություն է հայտնել դահուկորդ Միքայել Միքայելյանի կատարած քայլից
Ադրբեջանի զբոսաշրջության պետական գործակալությունը պաշտոնապես դիմել է Դահուկային սպորտի և սնոուբորդի միջազգային ֆեդերացիային՝ դժգոհություն հայտնելով դահուկորդ Միքայել Միքայելյան կատարած քայլից, հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Մենք կարծում ենք, որ մրցումներին մասնակցող մարզիկները պետք է հետևեն Դահուկային սպորտի և սնոուբորդի միջազգային ֆեդերացիայի ընդհանուր մարզական և էթիկական սկզբունքներին։ Սպորտի ապաքաղաքականացումը և էթնիկ ատելության, ռասիզմի, քսենոֆոբիայի և այլ բացասական դրսևորումների խուսափումը պետք է լինեն հիմնարար պահանջ բոլոր մարզիկների և մրցույթների համար», - նշվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ դահուկորդ Միքայել Միքայելյանը տուգանվել և խիստ նկատողություն է ստացել մեկնարկից առաջ իր համազգեստի վրա «Ադրբեջան» բառը ծածկելու համար։
Երկրի անունը նշված էր մրցակիցների հանդերձանքի վրա՝ ֆեդերացիայի և Ադրբեջանի զբոսաշրջության պետական գործակալության միջև գործող հնգամյա հովանավորչական պայմանագրի շրջանակներում։ Կանոնակարգի խախտումը հանգեցրել է կարգապահական տույժի։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ավելի վաղ ասել է, որ նախարարությունը դիմել է Հայաստանի ֆեդերացիային՝ հասկանալու համար, թե ինչ չափի տուգանքի մասին է խոսքը և արդյոք որակազրկման հարց կարող է քննարկվել, թե ոչ և այդ պատասխանից կախված, կորոշեն իրենցգործողությունները:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից