Ջուդ Բելինգհեմին ձեռք բերելու փորձեր կարող է կատարել նաև Լոնդոնի «Չելսին»
Թեև Ջուդ Բելինգհեմի՝ Մադրիդի «Ռեալից» հնարավոր հեռանալու մասին լուրերը առաջին հայացքից խիստ անհավանական են թվում և ավելի շատ հիշեցնում են «դեղին մամուլին» բնորոշ հերյուրանքներ, ժամանակակից ֆուտբոլում անակնկալները բացառել չի կարելի։
Ընդամենը օրեր առաջ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ անգլիացի կիսապաշտպանին ձեռք բերելու փորձեր կարող է կատարել Լոնդոնի «Չելսին»։ Այժմ, սակայն, «սերուցքայինների» կիսապաշտպանության առաջատարի անունը կապվում է Պրեմիեր լիգան ներկայացնող մեկ այլ գրանդ ակումբի հետ։
Հայտնի լրագրող Էկրեմ Քոնուրն իր սոցիալական ցանցերում հայտնել է, որ «Լիվերպուլը» պատրաստակամություն է հայտնել ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել աստղաբաշխական 180 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ 22-ամյա Ջուդ Բելինգհեմը «արքայական» ակումբի գույները պաշտպանում է 2023 թվականի ամառվանից։ Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2028/29 մրցաշրջանի ավարտը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից