Կինը գինովցած երեխա է լույս աշխարհ բերել
Լեհաստանում 38-ամյա հղի կինը երեխա է ունեցել, որի արյան մեջ վտանգավոր քանակությամբ ալկոհոլ է եղել։
Հղիության 36 շաբաթում կինը հոսպիտալացվել է։ Բժիշկները նկատել են, որ պացիենտն ալկոհոլի ազդեցության տակ է եղել, և թեստերը ցույց են տվել ալկոհոլի զգալի քանակություն նրա արյան մեջ։
Քանի որ մոր վիճակը ծննդաբերության ժամանակ վտանգ էր ներկայացնում երեխայի համար, բժիշկները որոշել են կեսարյան հատում կատարել։
Երեխայի ծնվելուց հետո պարզվել է, որ նրա արյան մեջ նույնպես ալկոհոլ կա։ Երեխան ներկայումս կայուն վիճակում է։
Մայրը նույնպես հոսպիտալացվել է։ Ծննդաբերությունից հետո նա գրավել է իրավապահ մարմինների ուշադրությունը, քանի որ կարող էր վնասել երեխային։ Համապատասխան օրենքի համաձայն՝ նրան սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում