Շերեմետևոյում տրանսպորտային կոլապս է․ Shot
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում տրանսպորտային կոլապս է տեղի ունեցել. ինքնաթիռները շարունակում են ժամանել, սակայն ուղևորները ստիպված են քնել հատակին և ժամերով սպասել իրենց ուղեբեռին, հայտնում է Shot Telegram-ալիքը:
«Շերեմետևո» ժամանած ինքնաթիռները մի քանի ժամ շարունակ կայանված են մնում օդային նավահանգստում: Ինչպես նրանք պնդում են, ուժեղ ձնաբքի պատճառով չեն կարողանում կայանել օդանավերը:
Աղբյուրը հայտնում է, որ ուղևորների համբերության բաժակը լցվել է. նրանք կոպիտ ձևով պահանջում են իրենց ուղեբեռը գրանցման սեղանների մոտ:
Օդանավակայանում կարգուկանոն պահպանելու համար կանչվել են Ռոսգվարդիայի դիմակավորված աշխատակիցները: «Շերեմետևո» օդանավակայանը հենց նոր փակվել է ինքնաթիռների ժամանման համար՝ եղանակային վատ պայմանների պատճառով:
Ալիքի տվյալներով՝ հենց այս պահին Մոսկվայի մարզի երկնքում պտտվում են «Պոբեդա» ավիաընկերության երկու ինքնաթիռներ, որոնք ժամանել են Վլադիվոստոկից և Մուրմանսկից: Հավանաբար, դրանք կուղղորդվեն դեպի պահեստային օդանավակայաններ:
«Անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով՝ Շերեմետևո օդանավակայանը ժամանակավորապես փակ է օդանավերի ժամանման համար, մինչև Մոսկվայի ժամանակով 08:00-ն»,- ասված է օդանավակայանի հաղորդագրության մեջ:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից